Վիճակահանությունը կատարվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 22, 2010 14:35

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի վիճակահանությունը:        Հայաստանի  չեմպիոն Երևանի «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում կմրցի Սերբիայի չեմպիոն «Պարտիզանի» հետ: Առաջին հանդիպումը մերոնք կանցկացնեն արտագնա`  հունիսի 13-ին կամ 14-ին, իսկ պատասխան խաղը կկայանա Երևանում` հունիսի 20-ին կամ 21-ին:                                                                                                   Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում Երևանի «Ուլիսի» մրցակիցը կլինի Իսրայելի «Բնեյ-Յեգուդան», իսկ Երևանի «Բանանցը» ուժերը կչափի Կիպրոսի «Անորտոսիսի» հետ: «Ուլիսն» առաջին խաղը կանցկացնի տանը,  իսկ «Բանանցը»` մրցակցի հարկի տակ: Խաղերը կկայանան հուլիսի 1-ին և 8-ին: Աշտարակի «Միկան» պայքարի ոլորտ կներգրավի 2-րդ փուլից և խաղեր կանցկացնի հուլիսի 15-ին և 22-ին:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply