Երևան-Բաթում-Երևան ուղևորատար գնացքն այս տարի կգործի հուլիսի 1-ից

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2010 13:35

ԵրևանԲաթումԵրևան ուղևորատար գնացքն այս տարի կգործի հուլիսի 1-ից` երեքշաբթի և ուրբաթ օրերին. Երևանից այն կմեկնի ժամը 23:20-ին: «Արմենիա» ֆիրմային գնացքը նույնպես կգործարկվի այդ օրը` Երևանից մեկնելով ամեն օր ժամը 14:10: Նշենք, որ նախատեսված էր գնացքները գործարկել, համապատասխանաբար, հունիսի 22-ին և հուլիսի 3-ին: Ինչպես տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը, հետաձգումը պայմանավորված է Սև ծովի հարակից հանգստավայրերում եղանակի անպարենպաստ պայմաններով:

Երեքշաբթի և ուրբաթ օրերին գործող սովորական ուղևորատար գնացքը, Վ. Դավթյանի հավաստմամբ, համեմատաբար ավելի էժան կլինի, քան ֆիրմայինը: Նշենք, որ այս տարի սահմանին ստուգումը կանցկացվի գնացքի ընթացքի ժամանակ: «Արմենիա»-ի շարժակազմը բաղկացած է լինելու 2 SV վագոնից, բարձր հարմարություններով` երեք և սովորական երկու կուպեներից: Պատվերի դեպքում` կկցվի նաև վագոնսալոն: Տեղատոմսը կարժենա 7 հազար 942 դրամ, կուպեն` 12 հազար 650 դրամ, բարձր հարմարութուններով կուպեն` 14 հազար 350 դրամ, իսկ SV-ն` 25 հազար 586 դրամ: Մինչև 10 տարեկան երեխաների համար կգործի 40 տոկոս զեղչ: Տոմսերի արժեքի մեջ ներառված է նաև ապահովագրությունը և հասույթի 0.15 %-ը կգնա այդ ֆոնդին:

Դիտվել է 2707 անգամ:
Print Friendly

Leave a Reply