Պտտահողմը վնասել է 25 տան տանիք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 22, 2010 11:23
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղից երեկ տեղեկություն է ստացվել, որ գրանցված պտտահողմի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 25 տների տանիքներ:
Տեղում պարզվել է, որ վնասվել են 11 բնակելի տների և օժանդակ շինությունների տանիքներ, որից երկուսի տանիքներն ամբողջությամբ շարքից դուրս են եկել, մյուս տանիքները վնասվել են 20-40 տոկոսով:
Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
Նույն օրը, ժամը 16.23-ից մինչև 16.45-ը ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի տարածքում:
Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով:






Facebook
Tweet This
Email This Post
