Հրդեհ ավտոմեքենայում, ուղևորները այրվածքներով հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2010 11:18

Հունիսի 21-ին, Ժամը 11.52-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի 6-րդ փակուղու թիվ 21/3 հասցեում գտնվող բիտումի հալեցման արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվել ՀՓԾ տնօրեն-ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, փ/ծ գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանը:

Հրդեհը  մեկուսացվել է ժամը 12.18-ին, մարվել` 12.28-ին:

Այրվել  է Ռ. Զաքարյանին պատկանող բիտումի հալեցման արտադրամասի տանիքը` 150 քմ. մակերեսով:

Հունիսի 21-ին, Ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրում վթարված ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.46-ին, մարվել` 17.49-ին:

Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 16 ՍՕ 982 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ավտոմեքենայի  վարորդ, Արարատի մարզի Արևաշատ  գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Երվանդ Բաբայանը և ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված Զինաիդա Գրիգորյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը ծանր կայուն է:

Հունիսի 21-ին Երևանի Խորենացու փողոցի թիվ 49 շենքին հարակից տարածքում այրվել է 1000 քմ., Ֆուչիկի և Աբելյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում` 2500 քմ., Վայք-Ջերմուկ հին խճուղու 11-րդ կմ-ում` 7000 քմ., Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում` 1000 քմ. մակերեսով խոտածածկ տարածք:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply