Հայաստանում կա 314 որակավորված հաշվապահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2010 10:28

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14 դիմորդ, որոնցից 11-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Այս տարվա  ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման  14 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 203 դիմորդներից 106-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս   314 հաշվապահ ունի որակավորման վկայական:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply