Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Լեհաստանի խորհրդարանի ղեկավարին

Օրվա լուր | | June 21, 2010 22:14

Հունիսի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպեց տարանցիկ այցելությամբ Հայաստան ժամանած Լեհաստանի Սեյմի նախագահ, նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկուն:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-լեհական երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը առնչվող մի շարք հարցեր: Լեհաստանի Նախագահի պաշտոնակատարը կարեւորեց լեհաստանաբնակ հայերի դերակատարումը Լեհաստանի զարգացման, ինչպես նաեւ` երկու պետությունների միջեւ համագործակցության խթանման գործում:

Էդվարդ Նալբանդյանն ու Բրոնիսլավ Կոմորովսկին մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply