Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հանդիպումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2010 22:07

Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցչի հետ

Ս.թ. հունիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում պարոն Կիրակոսյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության հեռանկարները, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման համատեքստում:

Հյուրի խնդրանքով, փոխնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, ինպես նաև` անդրադարձ կատարվեց տարածաշրջանային մի շարք հարցերի:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply