Հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2010 21:23

Հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` բարձր գնահատելով Ա. Վարուդակիսի գործունեությունը Հայաստանում:

ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը համագործակցությունը համարեց փոխշահավետ` նշելով, որ այն սկսվել է դեռեւս այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, եւ ակտիվ ու արդյունավետ համատեղ աշխատանք է կատարվել մասնավորապես մարզերում առողջապահության զարգացման ծրագրի շուրջ:

Զրուցակիցները անդրադարձան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի վրա: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանի հակաճգնաժամային ծրագրերին: Արիստոմենե Վարուդակիսը արձանագրեց, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, թեեւ հիմնական մարտահրավերները դեռեւս առկա են:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply