Այդ ընթացքում, միայն ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի ռեժիմը խախտվել է 284 անգամ:

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 21, 2010 21:18

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շփման գոտու Ֆիզուլու ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տարածված լուրը, այն է` իբր ղարաբաղյան ստորաբաժանումները հարձակում են գործել Աշաղը Աբդուռահմանլու գյուղի շրջանում տեղակայված իրենց դիրքերի վրա, որի արդյունքում զոհվել է մեկ ադրբեջանցի զինվոր, լրիվությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Պաշտոնական Բաքուն կատարվածի իրական պատճառը պետք է փնտրի իր բանակում տիրող բարոյահոգեբանական գերլարված վիճակի մեջ, որը հատկապես իրեն զգացնել է տալիս սույն թվականի հունիսի 18-ին շփման գոտու Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած զինված առճակատումից հետո: Չի բացառվում, որ Աշաղը Աբդուռահմանլուի մերձակայքում ադրբեջանցի զինվորի կորուստը պայմանավորված լինի հենց այդ գերլարված իրավիճակով:
Ինչ վերաբերում է շփման գոտու տվյալ հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության փաստին, ապա ՊԲ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի խախտման բազում դեպքեր են արձանագրվել ոչ միայն Ֆիզուլու, այլև առաջնային գծի ողջ երկարությամբ: Այդ ընթացքում, միայն ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի ռեժիմը խախտվել է 284 անգամ:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո սահմանահատվածի բոլոր ուղղություններում հակառակորդը լռել է: Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply