Դիմորդների 25,51 տոկոսն անբավարար է ստացել մաթեմատիկայից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2010 17:03

Հայտնի են մաթեմատիկայի միասնական քննության գնահատակաները:

Հունիսի 15-ին մաթեմատիկայից միասնական  քննություն է հանձնել 9290 հայտագրված դիմորդներից 8845-ը, 445-ը բացակայել են:

Մաթեմատիկայի միջին գնահատականը 10,3 է:  Անբավարար է ստացել դիմորդ-շրջանավարտների 25,51 տոկոսը/2256 մարդ/: Գերակշիռ մասը` 56,47 տոկոսը/4994 մարդ/ ստացել է 8-13 միավոր: Իսկ 13,5-17 միավոր է ստացել դիմորդների 12,67 տոկոսը: 17,5-20 միավոր է վաստակել դիմորդների 5,36 տոկոսը: Առավելագույն 20  միավոր է ստացել միայն 4 դիմորդ:

Դիտվել է 1882 անգամ:
Print Friendly

Leave a Reply