Ռուբեն Ալեքսանյանը` աշխարհի երիտասարդների չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 21, 2010 14:33

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում չեմպիոն դարձավ Ռուբեն Ալեքսանյանը: Գերծանր քաշային կարգում հայտավորված արարատցի մարզիկի երկամարտի արդյունքն է 392 (180+212) կգ: Հայաստանի ներկայացուցիչը 12 կգ-ով առաջ անցավ երկրորդ տեղը գրաված ռուսաստանցի Զաուրբեկ Նանիևից։

Դիտվել է 1543 անգամ:
Print Friendly

Leave a Reply