28-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել, 25-ամյա աղջկա ինքնասպանության փորձն էլ ձախողվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2010 14:34

Հունիսի 18-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղի 7/44 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ժամը 11.53-ին դեպքի վայր մեկնած` Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով բացվել է նշված բնակարանի դուռը. լոգարանում հայտնաբերվել է կախվելու միջոցով ինքնասպան եղած 28-ամյա Վահե Գյոզալյանի դին:

Վ. Գյոզալյանի դին հանձնվել է իրավապահ մարմիններին:

Հունիսի 19-ին, ժամը 05.40-ին 1-03 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի կամրջից մարդ է նետվել, ընկել կամրջի տակ գտնվող տնակի տանիքին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 05.45-ին դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 06.20-ին փրկարարները տանիքից իջեցրել են Գյումրի քաղաքի բնակչուհի, 25-ամյա Կարինե Ավդալյանին եւ հանձնել շտապօգնության բրիգադին:

Կ. Ավդալյանը  տեղափոխվել է Գյումրիի Գյուլպենկյան հիվանդանոց:

Նախնական տվյալներով` տուժածն ստացել է ողնաշարի վնասվածք:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply