Էրդողանը սպառնում է քրդերին խեղդել արյան մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2010 15:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց արգելված Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարը ակտիվացնելու Թուրքիայի իշխանությունների մտադրությունների մասին : “Ազատություն ”-ը հաղորդում է,որ Իրաքի սահմանի մոտ,ուր թաքնվում են քուրդ զինյալները ,բերվում է ծանր ռազմական տեխնիկա:Ըստ զինվորական աղբյուրների տեղեկությունների այդ շրջանում մտցված է կոմենդանտական ժամ:

“Ահաբեկիչները կխեղդվեն սեփական արյան մեջ: Դավաճանական հարձակումները չեն քայքայի մեր եղբայրությունը : Թուրքիան իրավունք ունի պահպանել իր միասնականությունը և ամբողջականությունը: Մեր պետությունը առանց վարանելու կպայքարի ահաբեկչության դեմ մինչև վերջ:”,- հայտարարեց Էրդողանը հասնելով բախման կետ:

Հաղորդվում է նաև,որ անջատողականների և թուրք զինվորների հերթական բախման արդյունքում Էլյազիգ նահանգում զոհվել է մի զինվորական ,երեքը վիրավորվել են : Այսպիսով վերջին 2օրերին զինվորականները կորցրել են 12 մարդ:

Որոշումը ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ առաջացրեց մասսայական բողոքի ցույցեր տեղի բնակչության շրջանում: Թուրքիայի հարավ արևելքի քաղաքներում փողոց դուրս եկան հարյուրավոր քրդեր: Դիարբեքիրում ,որտեղ քրդական բնակչություն է այվել են խանութներ ,գրասենյակներ:

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply