«Հյուսիս-Հարավ» միջանցքը կվերականգնի Հայաստանի երբեմնի տարանցիկ երկրի դերը

Uncategorized | | July 2, 2009 19:05
gurgen-sargsyan

Գուրգեն Սարգսյան

Այսօր գերմանա-ավստրիական «iLF» խորհրդատվական ընկերությունը ներկայացրեց «Հյուսիս-Հարավ» երկաթուղային և արագընթաց ավտոմոբիլային ճանապարհներների նախագծերի իրականացման հայեցակարգը, որը Ռուսաստանը կապում է Իրանի հետ Հայաստանի վրայով։ Նախագծի հայեցակարգը իրականացվել է «Կոնցեռն ՄՈՆ-ԱՐԽ» ԲԲԸ ֆինանսական աջակցությամբ: Ասիական զարգացման բանկը 1 մլն  դոլար է տրամադրել տեխնիկա-տնտեսական վերլուծությունների համար:

«Սա շատ կարճ ճանապարհ է` Պարսից ծոցի նավահանգիստներից, Հնդկաստանից ու Չինաստանից դեպի Եվրոպա` հայկական ցամաքային ելքով»,- ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի` ավտոմայրուղու և երկաթգծի կառուցումներն իրականցվելու են բազմափուլային տարբերակներով. «Այս ամսվա ընթացքում նախատեսված է հայ, ռուս և իրանական կողմերի հանդիպումներ` տրանսպորտի փոխնախարարների մակարդակով, որի ընթացքում` տեխնիկա-տնտեսական վերլուծության հիման վրա էլ կքննարկվի ֆինանսավորման չափն ու աշխատանքների իրականացման սկզբունքները»:

«iLF» ընկերության երկաթուղային ծրագրի ղեկավար Շտեֆան Հեշլերն ասաց, որ Ասիական և եվրոպական երկրները փոխկապակցելու մեջ Հայաստանը կարևոր տարր է, և երկաթգիծը, որը կապելու է Իրանը Ռուսաստանի հետ, շատ կարևոր նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար:

Հայաստանի միջով անցնող  350 կմ ընդհանուր երկարությամբ երկաթգիծը կունենա 50-60 կամուրջ և 15-23 թունել` 60-65 կմ թունելների ընդհանուր երկարությամբ:

Երկաթգիծը նախատեսված է 100 կմ/ժ առավելագույն արագություն զարգացնելու համար: «Այն հիմնականում նախատեսված է բեռնափոխադրումների համար, որի համար այդ  արագությունը  բավարար է,-,- ասում է Հեշլերը,- ավելի մեծ արագություն զարգացնելու համար`  Հայաստանի հարավում լեռնային լանդշտաֆտների առկայության պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ քանակով թունելներ կառուցել, որը բավական բարդ է»:

Արագընթաց ավտոճանապարհի առաջին փուլն սկսվելու է աշնանը: «Արագընթաց ճանապարհի կառուցումը շատ թանկ է,,- ասաց Սարգսյանը,-ընդհանրապես այդ կարգի ճանապարհաշինարարությունները տևում են 4-6 տարի, իսկ հաշվի առնելով հարավային տարածքներում ռելիեֆային առանձահատկություններից այդ ժամկետները կարող են երկարաձգվել»:

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply