Արթուր Պետրոսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարա՞ր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2010 14:22

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռազմիկ Գասպարյանը «Անկախ»-ի հետ զրույցում հերքեց նախարարի հրաժարականի մասին լուրը, նշելով, թե առաջին անգամ է նման բան լսում: Սակայն «Անկախ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ նախարարի հրաժարականը իրողություն է: Ըստ նույն աղբյուրների` Մխիթար Մնացականյանին նախարարի պաշտոնում կփոխարինի ներկայիս սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, ով նախկինում եղել է Աշխատանքի պետական տեսչության պետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը պատկանում է ԲՀԿ-ին: Մխիթար Մնացականյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2009-ի նոյեմբերին, երբ 6-ամսյա պաշտոնավարությունից հետո Գևորգ Պետրոսյանը հրաժարական էր տվել նախարարի պաշտոնից:

Դիտվել է 1775 անգամ:
Print Friendly

Leave a Reply