Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը` հաջորդ փուլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 21, 2010 14:22

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շարունակվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում G խմբում ընդգրկված Բրազիլիայի հավաքականը ժամկետից շուտ հաղթահարեց խմբային մրցաշարի արգելքը և պայքարը շարունակելու իրավունք ստացավ: Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ բրազիլացիները  3:1 հաշվով հաղթեցին Կոտ դ Իվուարի ներկայացուցիչներին: Իսկ ահա, F խմբում հանդես եկող աշխարհի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը չի կարողանում հաղթանակի հասնել: Իտալացիները 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը Նոր Զելանդիայի ընտրանու հետ: Նույն խմբում ընդգրկված Պարագվայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցիչների նկատմամբ:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply