Ազգային ժողովը նշում է երաժշտության տոնը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 21, 2010 14:28Հունիսի 21-ին, ժամը 19.00-ին ԱԺ ՙՙԲաց դռներ՚ ծրագրի շրջանակում հրավիրում ենք ունկնդրելու դասական երաժշտություն: Աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախմբի` ՙՓարոսի՚ եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջյանի անվան սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ եւ համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ:
Ազգային ժողովը նախագահը երաժշտության տոնին նվիրված այս նախաձեռնությամբ կրկին անգամ ուշադրություն է բեւեռում հաշմանդամների խնդիրներին: Հիշենք, որ նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս մտահոգության առարկան:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն