Պատիժներ` Հարավային Աֆրիկայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 21, 2010 14:17

Մալիի ներկայացուցիչ Կոման Կուլիբալին (նկարում) այլևս չի սպասարկի ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության ոչ մի հանդիպում: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովի որոշմամբ նրա անունը հանվել է այս ստուգատեսի մրցավարների ցանկից: Իսկ պատճառը  ԱՄՆ-Սլովենիա (2:2) հանդիպման ժամանակ նրա թույլ տված կոպիտ սխալն էր, որն ազդել է խաղի ելքի վրա: Մրցավարը չէր արձանագրել ամերիկացի Մորիս Էդուի կողմից մրցակցի դարպասը խփած գնդակը: Իսկ ահա, Նիկոլյա Անելկան հեռացվել է Ֆրանսիայի հավաքականից: Այդ ընտրանու մարզիչ Ռայմոն Դոմենեկի գործողություններից շատերն են դժգոհ, սակայն Անելկան մարզչի հասցեին կոպիտ արտահայտություններ էր արել Ֆրանսիա-Մեքսիկա (0:2) հանդիպման ընդմիջման ժամանակ:

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply