Մարդատար գազելը ձորն է ընկել 39 մ բարձրությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2010 13:28

Հունիսի 18-ին, ժամը 17.35-ին Աշտարակի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արայի լեռան մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրանցքը, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 17.37-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՕՕ 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ջրանցքը, ինչի հետեւանքով ուղեւոր, Աշտարակ քաղաքի բնակչուհի, 16-ամյա Գրետա Մակեյանը տեղում զոհվել է, իսկ Օհանավան  գյուղի բնակիչներ` վարորդ, 29-ամյա Վարդան Վահանյանը եւ ուղեւոր, 24-ամյա Ռոման Մխիթարյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց:

Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել . Մակեյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

Ըստ բժիշկների` Վ. Վահանյանի եւ Ռ. Մխիթարյանի վիճակը գնահատվում է ծանր:

Հունիսի 19-ին, ժամը 01.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 02.00-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մոսկվիչ» մակնիշի 12 ՍԼ 004 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել օղակաձեւ խաչմերուկի սյունաշարին, ինչի հետեւանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, շտապօգնության բրիգադի կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 29-ամյա Սեդրակ Հովհաննիսյանը եւ տեղափոխվել Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցի ճանապարհին Ս. Հովհաննիսյանը մահացել է:

Նույն օրը, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքի Հարությունյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկում, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ժամը 01.12-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Ֆորդ» մակնիշի LIG 147 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով Ստեփանավանի բնակիչներ` վարորդ, 26-ամյա Վահե Այվազյանը, ուղեւորներ` 18-ամյա Արթուր Ղարիբյանը եւ 24-ամյա Հովհաննես Թումանյանը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, Վ. Այվազյանը եւ Ա. Ղարիբյանը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել  Ստեփանավանի հիվանդանոց:

Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Հ. Թումանյանը եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

Հիվանդանոցի ճանապարհին Վ. Այվազյանը եւ Հ. Թումանյանը մահացել են:

Ըստ բժիշկների` Ա.Ղարիբյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր. տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:

Նույն օրը, ժամը 22.25-ին որիսի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Կապան ավտոմայրուղու 261 կմ-ում` «Թասի» ոլորաններում, ձորն է ընկել «ԳԱԶել» մակնիշի երթուղային  ավտոմեքենան, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ժամը 22.26-ին դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԳԱԶել» մակնիշի 3994 S պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ 39 մ բարձրությունից ընկել ձորը, ինչի հետեւանքով  վարորդը եւ 9 ուղեւոր ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:

Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել ուղեւոր, 1963 թ. ծնված Դ. Մելքոնյանը  եւ շտապօգնության բրիգադի միջոցով տեղափոխվել Գորիսի  հիվանդանոց:

Ըստ բժիշկների` Դ. Մելքոնյանի վիճակը գնահատվում է բավարար:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply