3 օրում հրդեհի 9 դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2010 13:20

Հունիսի 18-20-ը ահազանգեր են ստացվել Երեւանի Բաբաջանյան փողոցում գտնվող թիվ 170 դպրոցին եւ Արշակունյաց 135 հասցեին հարակից տարածքներում բռնկված հրդեհների մասին:

Այրվել է 400-ական քմ. մակերեսով խոտածածկ տարածք:

Նմանատիպ այլ ահազանգերի համաձայն` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում եւ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում այրվել են 400-ական քմ. խոտ, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատին հարակից տարածքում` 3 հա չոր խոտ եւ թփուտ:

Դեպքերի վայրեր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն` մարվել:

Հունիսի 19-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.22-ին հրդեհ է բռնկվել Ազատան գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է  ժամը 20.17-ին, մարվել` ժամը 22.27-ին:

Այրվել է Մ. Բեռնեքյանին պատկանող տան բակում գտնվող օժանդակ կառույցի տանիքը` 30 քմ. մակերեսով, եւ այնտեղ կուտակված 10 տոննա ծղոտը:

Հունիսի 20-ին Շիրակի մարզից ստացված մեկ այլ ահազանգի համաձայն` ժամը 05.47-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող թիվ 2 հանրակացարանում:

Ժամը 05.47-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է  ժամը 06.06-ին, մարվել` ժամը 06.37-ին:

Հանրակացարանի 4-րդ հարկի` Ա. Վարդանյանին պատկանող թիվ 2 սենյակում, այրվել են անկողնային պարագաներ եւ հեռուստացույց:

Հունիսի 20-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղում:

Ժամը 09.16-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.27-ին, մարվել` ժամը 10.13-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա.Ենոքյանին պատկանող խանութը (վագոն-տնակ)` 54 քմ. մակերեսով:

Հունիսի 20-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի թիվ 16 շենքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, «Մագիրուս»  տիպի ավտոսանդուղքը եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.01-ին, մարվել` ժամը 21.16-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` 6 քմ. մակերեսով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել էլ.ցանցի հերթապահը:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply