Գորիսի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2010 13:20

Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի ղեկավարի հունիսի 20-ի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, վերընտրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Նելսոն Ոսկանյանը: Նրա օգտին քվեարկել է  5 264 ընտրող, իսկ նրա միակ մրցակցի` ՙՎարարակն՚ ՓԲԸ-ի տնօրեն, անկուսակցական Ավետիք Բուդաղյանի օգտին` 3 138:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների,
Գորիսի 15 844 ընտրողների ընդհանուր թվից քվեարկությանը մասնակցել են 8 562-ը կամ 54 տոկոսը: 157 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը 9-ն է:

Դիտվել է 1568 անգամ:
Print Friendly

Leave a Reply