Պիկետ եւ ասուլիս

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | | June 20, 2010 18:51

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության
կողմից կազմակերպված շարժման նպատակների հետ համերաշխության համերգը արգելվեց
քաղաքապետարանի կողմից օրենսդրությամբ չսահմանված պատճառաբանությամբ: Համերգին
մասնակցելու իրենց համաձայնությունը տված կատարողներ Վահան Արծրունին, Էդվարդ
Զորիկյանը, Մհեր Մանուկյանը և Մկրտիչ Մկրտչյանը երկուշաբթի, հունիսի 21-ին
ժ.13.00-ին ՈԻրբաթ մամուլի ակումբում, Տերյան փ. 3 հասցեով, իրենց
մտահոգությունը կհայտնեն թե օտարալեզու դպրոցների վերաբացման ճիգերի, թե
քաղաքապետարանի որոշման վերաբերյալ:

Հայտնում ենք նաև, որ նույն օրը ժ.10.00-ին կսկսվի «Մենք դեմ ենք օտարալեզու
դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության պիկետը Ազգային Ժողովի
Դեմիրճյան փողոցի կողմից մուտքի մոտ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն այդ
օրը որոշվելու է ԱԺ արտահերթ նիստի անցկացման օրը, որի ժամանակ քննարկվելու են
տխրահռչակ փոփոխությունները:

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply