Մոսկվայում կանցկացվի միջազգային համաժողով` մերձավորարևելյան հակամարտության վերաբերյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | May 22, 2009 13:53
Լավրով

Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 23-25-ին կայցելի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս` մասնակցելու Իսլամական երկրների կազմակերպության հերթական գագաթնաժողովին: Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակ Անդրեյ Նեստերենկոյի` Լավրովը կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և կքննարկի մերձավորարևելյան իրադարձությունները: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն արաբ գործընկերների հետ կքննարկի ընթացիկ տարում Մոսկվայում միջազգային համաժողովի անցկացման հնարավորությունը: Համաժողովի առանցքում լինելու է Միջին Արևելքում խաղաղության գործընթացն ու հակամարտության կարգավորման հեռանկարները: Ըստ արաբական աղբյուրների` Լավրովի նախաձեռնությամբ ոգևորված չեն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը: ՌԴ ԱԳ նախարարը մայիսի 25-ին կմեկնի Լիբանան:

Al-Jazeera

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply