Լեհաստանում սկսվեցին նախագահի արտահերթ ընտրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2010 15:35

Ապրիլի տասին Սմոլենսկի մոտ ավիավթարի զոհ դարձավ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին,որից հետո սահմանադրության համաձայն նախագահի լիազորությունները ստանձեց խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին: Օրենքի համաձայն Կոմորովսկին նշանակեց արտահերթ ընտրությունները հունիսի 20-ին:

Ինչպես հաղորդում է  ՌԻԱ Նորությունները Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովից,ընտրական տեղամասերը ամբողջ երկրում բաց կլինեն մինչև ժ. 20.00-ը:

“Ընտրողների թիվը 30 միլիոն  505 հազար  68 –է: ստեղծվել է 25 հազար 774 ընտրական տեղամաս,որից  263-ը արտասահմանում և 5 Լեհաստանի դրոշի տակ գտնվող ծովային նավերում:”-ասեց գործակալության զրուցակիցը:

Լեհաստանի ՊԸՀ-ը հատուկ հաղորդագրություն է տարածել

”Պետական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է,որ Լեհաստանի նախագահի ընտրական օրենքի 76 “բ ”հոդվածի համաձայն չի կարելի նախընտրական գործունեություն ծավալել ընտրության օրը մինչև ընտրության ավարտը:”,- ասվում է ՊԸՀ-ի ղեկավար Ստեֆան Յավորսկու ստորագրած փաստաթղթում :Նա հիշեցրեց ,որ չի կարելի կազմակերպել ժողովներ,հանդիպումներ,թռուցիկներ տարածել և այս կամ այն թեկնածուի օգտին խոսել:Այդ ամենը վերաբերում է նաև համացանցին:

Նախագահի աթոռին հավակնում են 10-ը

Համաձայն MillwardBrown SMG/KRC կենտրոնի կատարած  վերջին հետազոտության Սեյմի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկու/լիբերալ կուսակցություն/ օգտին պատրաստ են առաջին փուլում ձայն տալ ընտրողների  44 %,Յարոսլավ Կաչինսկու /պահպանողական կուսակցություն/ օգտին 29 %.

Երրորդ տեղում  դեմոկրատական ձախ ուժերի միության  36-ամյա առաջնորդ Գժեգոժ Նապերալսկին է`13 %:

Մյուս նախագահի թեկնածուները կարող են ստանալ 3%:

Առաջին ոչ պաշտոնական արդյունքները հայտնի կլինեն տեղական ժամանակով ժ. 20.00-ին տեղամասերի փակվելուց անմիջապես հետո և կհրապարակի еxit poll-ը:

Սպասվում է ,որ ՊԸՀ արդյունքները կհրապարակի հունիսի  21-ին:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply