Կալիֆորնիայի արագ սննդի կետերից մեկում հաճախորդը կրակ է բացել ողջ ընտանիքի վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 20, 2010 12:07
Կալիֆորնիայի Սան-Բերնարդինո քաղաքի արագ սննդի կետում հաճախորդը կրակ է բացել ողջ ընտանիքի վրա, հետո ինքնասպան եղել:
Ընտանեկան զույգը երկու երեխաների հետ ճաշելիս է եղել, երբ 56–ամյա տղամարդը կրակել է նրանց, իսկ հետո զենքն ուղղել իր կողմը:
Ութամյա երեխան և իր հայրացուն տեղում մահացել են, իսկ մայրն ու հնգամյա որդին ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցում:
Ոստիկանության տվյալներով, այդ պահին ճաշարանում եղել են նաև այլ մարդիկ, սակայն կրակողն ակնհայտորեն փնտրել է հենց այդ ընտանիքին:






Facebook
Tweet This
Email This Post
