Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը` առանց մրցանակի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 19, 2010 18:23

Իսպանիայի Վիլլաֆրանկա դե լոս Բարոս քաղաքի մարզապալատում ութը շախմատիստների մասնակցությամբ կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարում, որը նվիրված էր  շախմատային տեսաբան Ռուի Լոպեսի հիշատակին, Գաբրիել Սարգսյանը գրավեց 4-րդ  տեղը: Երևանցի գրոսմայստերը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Մանուել Պերես Կանդելարիոյի հետ և յոթ հնարավորից վաստակեց 4 միավոր: Մրցաշարի հաղթող դարձավ բուլղարացի Իվան Չեպարինովը`6 միավոր:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply