Գերմանացիները մեղադրում են մրցավարին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 19, 2010 18:02

Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարում Գերմանիայի ընտրանին անսպասելիորեն զիջեց Սերբիայի  (D) ներկայացուցիչներին`0:1: Խաղից հետո գերմանացիները դժգոհել են իսպանացի գլխավոր մրցավար  Ունդիանո Մալենկոյից: Վերջինս երկու թիմերի խաղացողներին ինը դեղին քարտ էր ցույց տվել: Իսկ ամենից շատ տուժել էր գերմանացի Միրոսլավ Կլոզեն, ով 37-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտին արժանանալով, հեռացվել էր խաղադաշտից: C խմբի երկու խաղերի արդյունքները ևս անսպասելի էին` Սլովենիա-ԱՄՆ` 2:2, Անգլիա-Ալժիր`0:0:

Դիտվել է 1540 անգամ:
Print Friendly

Leave a Reply