Թուրքիան ու Ռուսաստանը կհամագործակցեն նոր գազամուղի կառուցման շրջանակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 2, 2009 17:24

russiaՌուսաստանը փորձում է հակակշռել Եվրամիության «Նաբուկո» ծրագրին` առաջարկելով Թուրքիային համագործակցել նոր` «South Stream» ծրագրի շրջանակում, որը ռուսական գազը Սև ծովի հատակով կհասցնի Իտալիա և Ավստրիա: « «Հարավային հոսք» նախագիծը հաշվի է առնում Թուրքիայի և ՌԴ-ի շահերը և համապատասխանում է տնտեսական սկզբունքներին: Մոսկվան առաջարկում է Անկարային համագործակցել այս ծրագրի իրականացման գործում»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի հետ հանդիպումից հետո: Ռուսաստանցի պաշտոնյան, սակայն, չի մանրամասնել, թե որն է լինելու Թուրքիայի հստակ դերակատարումն այս ծրագրում: Թուրք նախարարն իր հերթին նշել է, որ Անկարան «Նաբուկոն» և «Հարավային հոսք» ծրագրերը չի համարում տարածաշրջանում էներգետիկ ծրագրերի խաչաձևում:

Hurriyet

Դիտվել է 1548 անգամ:
Print Friendly

Leave a Reply