Գավառում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 19, 2010 17:01

“Փնտրիր և գտիր աշխատանք հենց աշխատանքի տոնավաճառում”

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության  ֆինասավորմամբ հունիսի 18-ին Գավառ քաղաքի մշակույթի տանը  առաջին անգամ անցկացվեց “Աշխատանքի տոնավաճառ”, որին իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզում իրենց գործունեությունը ծավալող ավելի քան 50 գործատուններ:

Տոնավաճառի կազմակերպիչների հավաստմամբ միջոցառմանը  մասնակցած կազմակերպությունները ներկայացրել են  ավելի քան 230 թափուր աշխատատեղեր, իսկ այցելուների թիվը գերազանցեց է  1000-ը:

“People in Need” չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որաշխատանքի տոնավաճառի տեղակատվական հովանավորն է  “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” ծրագիրը, որը իրականացնում է “People in Need” չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ:

“Տոնավաճառին մասնակցել են մարզային ավելի քան 35 առևտրային, արտադրական և սպասարկման ոլորտները ներկայացնող կազմակերպություններ, որի ներկայացուցիչներն անմիջական շփվում էին տոնավաճառ այցելած աշխատանք փնտրողների հետ և առաջարկում  թափուր աշխատատեղեր”,- հայտնում են
“People in Need” չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես իր խոսքում նշեց աշխատանքի տոնավաճառ այցելած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը վերջին երկու տարիների ընթացքում աշխատանքի տոնավաճառը ամենահաջողված միջոցառումներից է, որը ուշադրության կենտրոնում է  ՀՀ կառավարության կողմից:

“Հենց այստեղ է, որ գործատուն փորձում է օգնել գործազուրիկին և հակառակը: Եվ հենց այստեղ է, որ գործատուն ևս մեկ անգամ գովազդում և հասարակայնացնում է իր արտադրանքը և ընկերությունը”,-իր խոսքում ասաց նախարար Մնացականյանը և հավելեց, որ այսօր գործատունները ցանկանում են գտնել որակյալ մասնագետներ:

Գեղարքունիքի մարզպետի առաջին տեղակալԱրտուշ Ղուկասյանը հայտնեց, որ այսօր մարզում պաշտոնապես գրանցված է 8 հազար աշխատանք փնտրող. “Սակայն համոզված եմ , որ այս թիվը շատ ավելի է քան գրանցված է պաշտոնապես: Համոզված եմ, որովհետև շատ և շատ գործազուրկներ իրենց աշխատանքի համար դիմում են մարզպետարան: Մարզպետարանը սերտ համագործակցում է մարզային զբաղվածության կենտրոնի հետ, որպեզսի որքան հնարավոր է մեղմենք այս վիճակը և որքան հնարավոր է օգնենք գործազուրկներին: Այս միջոցառումը խթան է հանդիսանալու որպեզսի մենք մեր մարզում կրճատենք աշխատանք փնտրողների թիվը”:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Սոնա Հարությունյանը նույնպես համոզված է, որ աշխատանքի տոնավաճառները  ունեն մեկ նպատակ, նախ  անմիջական կապ ստեղծել աշխատանք փնտրողների և գործատուների միջև` օգնելով գործատուներին գտնել համապատասխան մասնագիտություն և որակավորոմ ունեցող աշխատողներ, իսկ աշխատանք փնտրողներին` գտնել հարմար աշխատանք. “Աշխատանք փնտրողները պետք է լինեն ակտիվ, լինեն որալյալ մասնագետներ: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք աջակցելու ձեզ վերավորակավորելու և աշխատանքի տեղավորվելու գործում”:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply