Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-23-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Պաշտոնական, Օրվա լուր | | June 18, 2010 20:43

Բեռլինում ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի, կանցլեր Անգելա Մերկելի եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ:

Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ԳԴՀ տնտեսության արեւելյան հանձնաժողովի ղեկավարության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

ՀՀ Նախագահը Բեռլինում կհյուրընկալվի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիայում, որտեղ հանդես կգա ելույթով: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1762 անգամ:
Print Friendly

Leave a Reply