«Բավարիան» մտադիր չէ վաճառել Ռիբերիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 2, 2009 17:08

ribedriddՖուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մերժել է Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության առաջարկը` երկարաձգելու այդ թիմում խաղալու իր պայմանագրի ժամկետը: Ֆուտբոլիստին առաջարկել են նոր աշխատանքային պայմանագիր կնքել, ըստ որի` նա կարող է տարեկան ստանալ 8 մլն եվրո: Սակայն այդ տարբերակը Ռիբերիի սրտովը չէ: Այսուհանդերձ, ակումբը, որի նախագահը Ֆրանց Բեկենբաուերն է, չի ցանկանում բաժանվել ֆրանսիացի կիսապաշտպանից: «Բավարիայի» ներկայացուցիչներն այդ ֆուտբոլիստին մտադիր չեն վաճառել: Այդ ակումբի ղեկավարությունը քանիցս հայտարարել է, որ Ռիբերիին չի վաճառի, եթե որպես փոխհատուցում առաջարկվի անգամ 100 մլն եվրո: Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի խաղացողի հետագա ճակատագիրը: Առայժմ Ռիբերիին ցանկանում են գնել միայն անգլիական «Մանչեսթեր Յունաթեդի» ներկայացուցիչները:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply