Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում այսօր մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 18, 2010 20:32
ՀՀ նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեյի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:
Նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո,
արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ համանախագահներն անդրադարձել են համանախագահների` Հայաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին:






Facebook
Tweet This
Email This Post
