Երկու օդանավ բախվեցին Պրագայի օդանավակայանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2010 19:59

Ուրբաթ օրը երկու օդանավ բախվեցին Պրագայի “Ռուզինե” միջազգային օդանավակայանում,հաղորդում է Ասոշիեյտեդ Պրես գործակալությունը հղում անելով օդանավակայանի ներկայացուցիչ Միքայելա Լագրոնովային:
Դեպքը կատարվել է տեղական ժամանակով 14.00-ին Lufthansa ընկերության Airbus A 321 օդանավի և թուրքական   Sun Express ընկերության Boeing 737-800 օդանավի թռիչքի նախապատրաստման ժամանակ:

Երկու օդանավերն էլ ստացել են ոչ մեծ վնասվածքներ:Ուղևորները չեն տուժել:

Չեխական քաղ ավիացիայի վարչությունում քրեական գործ է հարուցվել դեպքի կապակցությամբ,պատճառները հայտնի չեն,հաղորդում է Լագրոնովան:

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply