Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2010 18:10

«Սանկտ Պետերբուրգում նախագահների միջև բանակցություններն ինտենսիվ էին. կողմերը փոխանակվել են հակամարտության կարգավորման վերաբերյալ կարծիքներով»: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի-քարտուղար Էլհան Պոլուխովը:

Դիվանագետը կարծում է, որ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությամբ նախագահների հանդիպումները միշտ կարևոր են լինում: «Կարծում ենք, որ այսպիսի հանդիպումները միշտ ստեղծում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դիրքորոշումների մերձեցման հնարավորություններ, և այդ հնարավորությունները պետք է օգտագործվեն»:

Նրա խոսքերով, Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ բանակցությունների սեղանին դրված մադրիդյան առաջարկներ կոչվող փաստաթուղթը նոր փուլ անցնելու հնարավորություն է տալիս: «Տվյալ փաստաթղթի պատրաստման գործում մասնակցել են համանախագահ բոլոր երեք երկրների ներկայացուցիչները: Աշխատանքն այդ փաստաթղթով պետք է շարունակել», նշում է նա:

Պոլուխովը կարծում է, որ այս փուլում ժամանակն է հանդիպումների քանակի մակարդակից անցնել որակի և նշանակության մակարդակ: «Հայկական կողմը պետք է սա հասկանա»,-ամփոփել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի-քարտուղարը:

Դիտվել է 1517 անգամ:
Print Friendly

Leave a Reply