Շաբաթական ամփոփ տվյալներ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 18, 2010 17:58
Հունիսի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 59,098,825 ԱՄՆ դոլար`373.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 59,053,304 ԱՄՆ դոլար` 375.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,040,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 372.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 650,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք`374.19 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 37.4 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
