ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-7. մեկ շաբաթ կինո Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 18, 2010 16:40

Հուլիս 11-18-ը Երևանում կանցկացվի 7-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ու գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն այսօր ներկայացրեցին մրցույթային ծրագիրն ու ընտրված ֆիլմերը:

Այս տարի ևս փառատոնը կանցնի ավանդական ձևաչափով. կլինի միջազգային խաղարկային և միջազգային վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև հայկական համայնապատկեր մրցույթները: Այս կատեգորիաներում ներկայացված են համապատասխանաբար 13, 14 և 17 ֆիլմեր:

 

«Երեք մրցույթներում էլ ընտրել ենք այնպիսի ֆիլմեր, որոնք համապատասխանում են մեր փառատոնի նշաձողին,- ասաց Ստամբոլցյանը,- վերջին պահին ընդգրկեցինք Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմը, որը Կաննի փառատոնում մեծ աղմուկ է հանել»:

Նա ասաց, որ փառատոնում հիմնականում ընգդրկվում են ֆիլմեր, որտեղ արծարծվում են կենցաղային, մարդկային հարաբերություններին վերաբերվող կամ սոցիալական թեմաներ: «Մենք չենք ընտրում ֆանտաստիկայի ժանրից կամ բլոգբաստերներ»,- ասաց Ստամբոլցյանը:

Խաղարկային ֆիմերի մրցույթում ընդգրկված է թուրք ժեսիոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը, որը նկարահանված է Կարսում: «Թեպետ այն որևէ կերպ անմիջական կապ չունի Ցեղասպանության հետ, սակայն ֆիլմը դիտելուց հետո այդ կապը զգում ես»,- ասաց Ստամբոլցյանը:

Խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված է երկու հայ ռեժիսորների աշխատանքներ. Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» և Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմերը:

Վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի ,Աղետե ֆիլմը Հայոց Ցեղասպանության մասին է: « Այն շատ մեծ աղմուկ է հանել Գերմանիայում,- ասաց Ստամբոլցյանը,- ստեղծագործական խմբում ոչ մի հայ չկա, բայց ֆիլմը դիտելիս այնպիսի տպավորություն է, որ հայեր են աշխատել ֆիլմի վրա»: Իսկ Սուսաննա Հարությունյանն էլ ավելացրեց, որ ռեժիսորը ֆիլմի ցուցադրությունից հետո Գերմանիայի թուրք բնակչության կողմից հազարավոր հեյթ մեյլեր է ստացել:

Ստամբոլցյանը նշեց, որ ուրախությամբ արձանագրել է վավերագրական ֆիլմերի նկատմամբ հայ հանդիսատեսի հետաքրքրության աճ: «Կարծում եմ, որ այս տարի ևս, ինչպես անցյալ տարի, Տիկնիկային թատրոնի դահլիճը լեփ լեցուն կլինի,- ասաց նա,- ֆիլմերը կլինեն հայերեն թարգմանված սուբտիտրերով»:

Փառատոնը կբացի Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը, որովհետև այս տարի նշվում է ռեժիսորի 90-ամյակը, իսկ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիսյանի «Շների կղզին» ֆիլմը: Այն Կաննի փառատոնում արժանացել է «Արմավենու ոսկե ճյուղի»՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:

Նա ներկա կլինի փառատոնին, ինչպես նաև  Ատոմ Էգոյանը:

Փառատոնն այս տարի ստացել է մոտ 500 հայտ աշխարհի 75 երկրներից` այդ թվում առաջին անգամ Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից և այլն:

Կինոփառատոնի 3 մրցութային ծրագրերը կդատեն միջազգային 5 ժյուրիներ` միջազգային խաղարկային, միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր, ինչպես նաև ՖԻՊՐԵՍՍԻ-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի և Էկումենիկ կամ եկեղեցիների անկախ ժյուրի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1906 անգամ:
Print Friendly

Leave a Reply