Հանրային Խորհրդի հանձնաժողովն առաջարկում է դիմել կառավարությանըª հրաժարվել ՙԼեզվի մասին՚ օրենքում փոփոխությունների նախաձեռնությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2010 16:37

ՀՀ Հանրային խորհրդի`պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հարցերով հանձնաժողովը հունիսի 17ի նիստում քննարկեց ՙօտարալեզու դպրոցների՚ խնդիրը եւ երկու կետից բաղկացած որոշում ընդունեց`
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ Կառավարությունը, ՀՀ Ազգային ժողով նախագիծ է ներկայացրել “Լեզվի մասին” ՀՀ Օրենքում փոփոխություններ կատարելու և “Հանրակրթության մասին” ՀՀ Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի` ՀՀ տարածքում թույլատրվելու են օտար լեզու հանրակրթական ուսումնական հաստատություններ հիմնելը և միջազգային հանրակրթական այլընտրանքային դպրոցների մուտքը:
Հանձնաժողովը նույնպես կարևորում է օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և արդիական ուսման ձևերի կիրառումը մեր կրթական համակարգում:
Հանձնաժողովը գտնում է, որ վերը նշված նախագծում առաջարկվող փոփոխություննրը չեն բխում մեր ազգային և պետական շահերից:

Ավելին Կառավարությունը սույն օրինագիծը նախապատրաստելիս չի ղեկավարվել Հայաստանի Անկախության Հռչակագրի կետ 12-րդ կետով, ըստ որի.
“Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության նշակման համար”:

Արդյունքում` իր կողմից մշակած օրենսդրական նախաձեռնությունը հակասում է Հայաստանի Անկախության Հռչակագրի կետ 10-ին, ըստ որի.
“ՀՀ ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ”:
Հիմք ընդունելով վերը նշվածը և Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված կարծիքները, Հանձնաժողովը առաջարկում է.
Դիմել Հանրային խորրհրդին և ՀՀ Կառավարությանը վերը նշված խնդրի լուծման համար գտնել այլ ճանապարհներ:

Հանձնաժողովը որոշեց.
1. Առաջարկել ՀՀ Կառավարությանը` հրաժարվել օրենսդրական այդ նախաձեռնությունից և ետ վերցնել “Լեզվի մասին” Օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
2. Առաջարկել Հանրային խորհրդին` դիմել ՀՀ Կառավարությանը` մշակելու և մեկ ամսվա ընթացքում հանրային քննարկման ներկայացնելու ՀՀ հանրային կրթության մակարդակը բարձրացնելու իր մոտեցումները ու ծրագիրը:

ՀՀ Հանրային խորհրդի`պաշտպանության,
ազգային անվտանգության ու ներքին գործերի
հարցերի հանձնաժողովի նախագահ Կ. Ղազարյան
ՀՀ Հանրային Խորհրդի

տեղեկատվություն

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply