Մնացել է մեկ տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 18, 2010 15:26

Իսպանիայում շարունակվող Ռուի Լոպեսի  շախմատի հուշամրցաշարի 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Հայաստանի ներկայացուցիչը միավորների իր պաշարը հասցրեց  3,5-ի և  այժմ  3-5-րդ տեղերը բաժանողների խմբում է: Վերջին, 7-րդ տուրում, Սարգսյանն ուժերն է չափելու Իսպանիայի ներկայացուցիչ Մանուել Պերես Կանդելարիոյի հետ, որն ունի 1,5 միավոր և զբաղեցնում է նախավերջին` 7-րդ տեղը: Մրցաշարի միանձնյա առաջատարը բուլղարացի Իվան Չեպարինովն է` 5 միավոր: Նրան հաջորդող Իվան Սալգադոն (Իսպանիա) հավաքել է 4 միավոր:

Դիտվել է 1751 անգամ:
Print Friendly

Leave a Reply