Հրաձգություն` Կալիֆորնիայի ատամնաբուժարաններից մեկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 2, 2009 15:52

mijazgaynԼոս Անջելեսից մոտ 60 կմ դեպի արևմուտք գտնվող Սիմի-Վիլի քաղաքում երիտասարդ մի տղամարդ ատամնաբուժական կլինիկայում կրակահերթ է բացել, ինչի արդյունքում զոհվել է մեկ հոգի, չորսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 1-ի առավոտյան: Սպանվածը` 24-ամյա Մարիելա Պարադեսը, կլինիկայի աշխատակիցներից մեկի ենթադրությամբ` եղել է կրակողի կինը, թեև վերջինիս անունը, ինչպես նաև հանցագործության դիմելու պատճառները դեռևս պարզ չեն: Մեկ ժամ տևած բանակցություններից հետո դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է համոզել հարձակվողին հանձնվել:

Lenta.ru

Լուսանկարը` myFox

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply