Թռել են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 18, 2010 14:53

Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի չորս ֆուտբոլիստներ  Հարավաֆրիկյան Հանրապետությունում անհետացել են։ Նրանց փնտրում են, սակայն ապարդյուն: Ամենայն հավանականությամբ, այդ խաղացողները քաղաքական ապաստան  կխնդրեն Հարավաֆրիկյան Հանրապետությունում մնալու համար: Փախստականներն են` դարպասապահ Կիմ Մեն Վոնը, կիսապաշտպաններ` Կիմ Գեն Իլյան, Պակ սուն Խեկը, հարձակվող Ան Չոր Խեկը: Նրանք բաց են թողել Բրազիլիայի (1:2) հավաքականի հետ հանդիպումը և չեն մասնակցի հունիսի 21-ին նախատեսված Պորտուգալիայի ընտրանու հետ խաղին:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply