Նոր անակնկալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 18, 2010 14:40

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարերում անակնկալները շարունակվում են: Աշխարհի նախորդ առաջնության փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը սկզբունքային խաղում 0:2 հաշվով զիջեց Մեքսիկայի ընտրանուն և, ամենայն հավանականությամբ, 3-րդ տուրից հետո այլևս չի շարունակի պայքարը: Բանն այն է, որ վերջին տուրում միմյանց հետ մրցելու են  առաջատարները` 4-ական միավոր վաստակած Մեքսիկայի և Ուրուգավայի հավաքականները:  Երկու թիմերի համար էլ ոչ-ոքի արդյունքը ձեռնտու, և կարելի ենթադրել, որ այդպես էլ կլինի: Իսկ դա նշանակում է, որ Ֆրանսիացի ֆուտբոլիստներներն այլևս անելիք չեն ունենա Հարավաֆրիկյան Հանրապետությունում, անկախ այն բանից, թե ինչպես հունիսի 22-ին կավարտեն հանդիպումն այդ երկրի ներկայացուցիչների հետ: Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը իոստովանել է, որ միայն հրաշքը կարող է օգնել, որ իր գլխավորած հավաքականը դուրս գա հաջորդ փուլ: Ֆրանսիացիները խմբից դուրս կգան, եթե հաղթեն ՀԱՀ հավաքականին, իսկ ուրուգվայցիները զիջեն մեքսիկացիներին: Ընդ որում, Ֆրանսիայի ընտրանին պետք է ունենա խփած և բաց թողած գնդակների ավելի նախընտրելի տարբերություն, քան` Ուրուգվայի հավաքականը:

Դիտվել է 1580 անգամ:
Print Friendly

Leave a Reply