Գերմանիայի քաղաքացիները կողմ են Աֆղանստանից գերմանական զորքի դուրսբերմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 2, 2009 15:48

mijazgaynԳերմանիայի քաղաքացիների երկու երրորդը Աֆղանստանից իրենց երկրի զինվորական ստորամիավորումների դուրս բերմանը կողմ է արտահայտվել:

Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ կողմ է զորքի դուրսբերմանը: Հակառակ կարծիքի են հարցվածների 33 տոկոսը, և այս տվյալները միտում ունեն աճելու:

Այսպես, եթե 2002-ի մարտին անցկացված հարցման ընթացքում Գերմանիայի բնակչության 62 տոկոսը կողմ էին Աֆղանստանում զորքերի ներկայությանը, ապա 2007-ին արդեն 52 տոկոսը կողմ էին դրանց դուրսբերմանը: 2008-ին Աֆղանստանում ռազմական օպերացիայի շարունակման դեմ էին արտահայտվել գերմանացիների 59 տոկոսը:

Այս պահին Աֆղանստանում կա գերմանացի 3700 զինծառայող: Նրանք տեղակայված են երկրի հյուսիսում, որը համեմատաբար հանգիստ շրջան է համարվում, քանի որ թալիբների դեմ ռազմական գործողությունների հիմնական մասը ծավալվում է Պակիստանի հետ սահմանին մոտ` երկրի հարավ-արևելյան հատվածներում:

Գործողությունների սկզբից ի վեր Աֆղանստանում ընդհանուր թվով զոհվել է 35 գերմանացի:

Die Welte, Suddeutsche Zeitung

Լուսանկարը` AFP

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply