Ուժեղ կարկուտը վնասել է ցանքատարածքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2010 11:23

Երեկ 30 րոպե շարունակ  տեղացած ուժեղ կարկուտից վնասվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 30 հա կարտոֆիլի, 30 հա կաղամբի, 60 հա ցորենի և գարու ցանքատարածքները:

Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Նույն օրը, ժամը 15.40-ից մինչև 15.55-ը ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ հատվածում:

Նույն օրը Լոռու մարզի Շահումյան համայնքի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ օրվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով վարարել է Տանձուտ գետի վտակը, խցանվել է գյուղամիջյան ջրատարը, իսկ ափերից դուրս եկած ջուրը ողողել է մոտակա ցանքատարածքները:

Ժամը 21.30-ին գյուղապետարանի ուժերով ջրատարի խցանումը բացվել է, իսկ վտակի հունը` վերականգնվել:

Նույն օրը, ժամը 19.30-ից սկսած 15 րոպե  ուժեղ կարկուտ է տեղացել Վայոց Ձորի մարզի Արենի և Աղավնաձոր համայնքներում:

Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ:

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply