Վաղը Երեւանի մայր եկեղեցու ուխտի օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2010 11:09

Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարները գտնելու տոնը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տարիներ առաջ այս տոնը հռչակվել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:

Այս առիթով հունիսի 19-ին, ժամը 10:15-ին, Տիգրան Մեծ պողոտայից ուխտավորների թափորը կշարժվի դեպի մայր եկեղեցի: Ժամը 10:30-ին  մայր եկեղեցում կմատուցվի Ուխտի Ս. Պատարագ:  Նաև եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ` մասնակցությամբ Մայր Աթոռի Հայորդաց Տների սաների, ապա կկատարվի մատաղի օրհնություն: Ծրագրի ավարտին այս առիթով Խոր Վիրապի վանքից, Լուսավորչի Կանթեղից բերված լույսը կբաժանվի ժողովրդին:

Այս մասին հաղորդում է Մայր Աթռի տեղեկատվական համակարգը:

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply