Մահացել է օձի խայթոցից. հայրը մեղադրում է բուժանձնակազմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2010 10:53

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հունիսի 13-ին  հաղորդում էր ստացվել, որ օձի խայթոցով իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող, 1983 թ. ծնված Արբակ Ներսիսյանը հիվանդանոցում մահացել է:

Հունիսի 16-ին Արբակ  Ներսիսյանի հայրը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հունիսի 6-ին, ժ. 13.00-ի սահմաններում, Գառնի գյուղում գտնվող իրենց այգում խոտ հնձելու ժամանակ, «գյուրզա» տեսակի օձը խայթել է որդուն, որից հետո նրան ամիջապես տեղափոխել են Գառնիի հիվանդանոց, որտեղ բուժանձնակազմը ոչ պատշաճ բուժօգնություն է ցուցաբերել.  ունենալով օձի հակաթույնը` չեն ներարկել և ցուցաբերել են այլ տիպի բուժօգնություն: Այնուհետև հիվանդին  տեղափոխել են Երևան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ որդին մահացել է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի հաղորդմամբ` կատարվում է քննություն:

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply