Գազալցակայանի աշխատակիցը մահացել է պայթյունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2010 10:45

Այգավան գյուղի վարչական տարածքում գտնվող  գազալցակայանում   ավտեմեքենան լիցքավորելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել:  Գազի բալոնի պայթյունից  ստացած վնասվածքներից տեղում մահացել է լցակայանի աշխատակից 34-ամյա Կարո Գևորգյանը:  Այս մասին  հունիսի 16-ին ոստիկանության Արարատի բաժնին հաղորդել է գազալցակայանի սեփականատեր ,  1968 թ. ծնված Խաչիկ Ա.-ն:

Ինչպես հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը, կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply