Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 17, 2010 23:27

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով այսօր աշխատանքային եռօրյա այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Կոնստանտինովյան պալատում ողջունել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որից հետո մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

ՀՀ նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին: Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում ներկա կգտնվի տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ նախագահը Հայկական ազգային մշակութային կենտրոնում հանդիպում կունենա համայնքի ղեկավարության հետ, ներկա կգտնվի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում հայկական ձեռագրերի եւ հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, իսկ Սանկտ Պետերբուրգի համալսարանում` Երեւանի ու Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման արարողությանը: ՀՀ նախագահը նաեւ ներկա կգտնվի Մարինյան համերգասրահում հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական համերգին, կմասնակցի համայնքի հոբելյանի կապակցությանբ Տավիրկյան պալատում կայանալիք պաշտոնական ընդունելությանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply