Ղրղզստանի հարավում զոհերի քանակը հասնում է2 հազարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 17, 2010 17:01

Ղրղզստանի հարավում մի քանի օր տևած միջէթնիկական ընդհարումների արդյունքում զոհվածների թիվը հասնում է մոտ1.8 հազար մարդու: Պաշտոնական տվյալների հետ այս մեծ տարբերությունը ունի իր բացատրությունը,հինգշաբթի ԱՊՀ հատուկ ծառայությունների հեռախոսային աղբյուրի հիման վրա հաղորդել է ՌԻԱ գործակալությունը:

Տվյալները ստացվել են իրավիճակի մոնիտորինգի հիման վրա,ականատեսների վկայությունների և օպերատիվ տեղեկատվության ,նշել է գործակալության զրուցակիցը:

Պաշտոնական վերջին տվյալներով զոհվածները 191-էին,իսկ 2000-ը դիմել էին բուժօգնության : Իսկ ինչպես վերջերս հայտարարեց ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեվան անկարգությունների զոհերը կարող են լինել մի քանի անգամ ավել: Տեղական ոչ կառավարական կազմակերպությունները նույնպես գտնում են ,որ զոհվածները շատ ավելի են:

Այդ տարբերությունը բացատրվում է մի քանի պատճառով:
Առաջին ,տեղական սովորության համաձայն շատ ընտանիքներ մահացածներին թաղում են դեռ լույսը չբացված,Երկրորդ պետական իշխանությունների կոլապսի պատճառով մարդիկ չգիտեն ում դիմել զոհվածների մասին: Բացի դրանից ,որոշ տեղերում ընդհարումների արդյունքում զոհվել են ընտանիքներ,և դրա մասին ոչ ոք չէր կարող հաղորդել”,-ասեց գործակալության զրուցակիցը:
Միջէթնիկական ընդհարումները ղրղզների և ուզբեկների միջև Ղրղզստանի “հարավային մայրաքաղաք”`Օշում սկսեցին հունիսի 11-ին:Հետո անկարգությունները հասան Ջալալ-Աբադ:Մի քանի օրվա ընթացքում անհանգիստ շրջաններում կատարվում էին ավերածություններ ,բնակելի տների հրդեհումներ,ակտիվացել էին դիակապտողները:Տասնյակ հազարավոր բնակիչներ դարձան Փախստական:



Դիտվել է 1701 անգամ:
Print Friendly

Leave a Reply