Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք» -ի երևանյան փուլը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 17, 2010 16:24

Երևանում այսօր  մեկնարկեց  «Լավագույն մարզական ընտանիք»  մրցույթի համաքաղաքային փուլը, որին նախորդել էին մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կայացած մրցաշարերը` մոտ 140 մարզական ընտանիքների մասնակցությամբ:

Քաղաքային եզրափակիչ փուլին մասնակցում է մարզական 68  ընտանիք: Այսպիսի ընդգրկում նախորդ տարիներին չէր գրանցվել.  Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Գևորգ Ենգիբարյանը նշեց, որ 2009թ. այս մրցույթին մասնակցել է 23, իսկ այլ տարիներին` ընդամենը 7-8 ընտանիք:

Մրցույթն ընթանում է տարիքային երկու խմբերի միջև. ընտանիքներ, որոնց երեխաները 6 – 10 տարեկան են, իսկ ավագ խմբում` 10 – 14 տարեկան:

Հունիսի 20-ին կավարտվի երևանյան մրցափուլը, և կորոշվեն երկու տարիքային խմբերի լավագույն եռյակները, որոնք, համապատասխանաբար, կպարգևատրվեն 100, 150, 200 հազարական դրամով: Այնուհետև երևանցի ամենամարզական վեց ընտանիք կմեկնի համապետական փուլ, որը տեղի կունենա հուլիսին Ծաղկաձորում:

Դիտվել է 2579 անգամ:
Print Friendly

Leave a Reply