Նախագահը 2 հրամանագիր է ստորագրել

Պաշտոնական, Օրվա լուր | | June 17, 2010 15:12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր  հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Գարեգին Աշոտի Գաբրիելյանին  գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` ոստիկանության զորքերի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ Վանիկ Հարությունի Մանուկյանը  եւ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Լյոնիկի Ջուլհակյանը:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply